Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։
«Այսօր ես կանգնած եմ այնտեղ, որտեղ պետք է կանգնի Վրաստանը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողքին: Իմ մշակույթի, իմ ավանդույթի, վրաց ազգի արժանապատվությունն է կանգնել այնտեղ, որտեղ մեր բարեկամ երկիրը պայքարում է ազատության, անկախության, եվրոպական ապագայի համար: Մենք այնտեղ կլինենք, և ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել նախագահ Զելենսկուն։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ներկայացնում եք Վրաստանի արժանապատվությունը, շատ շնորհակալ եմ դրա համար», — ասել է Զուրաբիշվիլին։
Հանրահավաքի կազմակերպիչ Միշա Մշվիլդաձեի խոսքով՝ նախագահն ինքն է ցանկություն հայտնել դիմել ցուցարարներին։
Այսօր՝ մարտի 4-ին, 9-րդ օրն է, ինչ Ուկրաինան հետ է մղում ռուսական ռազմական հարձակումը։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հավաքվում են հազարավոր քաղաքացիներ՝ աջակցելու Ուկրաինային, նրանց այսօր դիմել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։