
Մարտի 4-ին Վրաստանի օրենսդիր մարմնում կլսեն երկրի նախագահին: Սալոմե Զուրաբիշվիլին երկրի իրավիճակի կարևորագույն հարցերի շուրջ խորհրդարանի առջև հանդես կգա ամենամյա զեկույցով:
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, նախագահի զեկույցը շատ հետաքրքիր կլինի: Նրա խոսքով նախագահի ամենամյա զեկույցը երկրի քաղաքական կյանքում կարևորագույն իրադարձություն է:
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանի շրջանակներում, նախագահի ամենամյա զեկույցով ելույթը, որպես կանոն տեղի է ունենում լիագումար նիստերի առաջին օրերին: