
Թբիլիսիի սակրեբուլոյի նախկին անդամ Ալեկո Էլիսաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում աջակցելու է Դավիթ Ուսուփաշվիլիին։
Նա նշել է, որ իր թեկնածությունը չի առաջադրել ֆինանսների բացակայության պատճառով:
Անդրադառնալով նախագահի մյուս թեկնածուներին, նա իշխող «Վրացական երազանքի» կողմից սատարվող Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խայտառակ թեկնածու: «Զուրաբիշվիլին Վրաստանում Ռուսաստանի շահերն է պաշտպանում, երկրի համար վտանգավոր է նրան նախագահ ընտրել»,-ասել է Էլիսաշվիլին։