
Նախնական տվյալներով Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթող Սալոմե Զուրաբիշվիլին, «Միացյալ ազգային շարժում»-ը և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պետբյուջեից 1 միլիոն լարի գումար են ստանալու:
Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» 56-րդ հոդվածի համաձայն, ընտրական սուբյեկտը, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանում է ընտրողների տասը տոկոսի աջակցությունը, պետբյուջեից ֆինանսավորվում է 1 միլիոն լարիով:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին էր քվեարկել ընտրողների 38.64%-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին՝ 37.74%, իսկ «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին՝ 10.97%: