Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Զուրաբիշվիլին նշել է՝ ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Վրաստանին այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։
«Շնորհավորում եմ ձեր ընտրվելու կապակցությամբ, պարոն նախագահ Դոնալդ Թրամփ: Ուժեղ ԱՄՆ-ն՝ մեր 33 տարվա ռազմավարական գործընկերն ու բարեկամը, այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է աջակցելու մեր եվրաատլանտյան ինտեգրմանը, ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, և պաշտպանելու մեր ազատություն և անկախություն»,- X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նշել է Զուրաբիշվիլին։
Վարչապետ Կոբախիձեն X-ում գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններում նրա վճռական հաղթանակի համար։ Վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կնպաստի խաղաղությանը գլոբալ և մեր տարածաշրջանում, ինչպես նաև կապահովի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերականգնումը»։
Տեղեկացնենք, որ Fox News-ի, Associated Press-ի, CNN-ի և BBC-ի տվյալներով՝ ԱՄՆ 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է։