Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Զուրաբիշվիլին շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։
Ըստ տեղեկության՝ նախագահն աշխատանքային միջավայր կվերադառնա համապատասխան թեստավորումից հետո։
«Առավելագույն զգուշավորություն ցուցաբերելու համար, նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,– հայտնել են աշխատակազմից։
Նշենք, որ Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվել է Իտալիայում։