
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ նախագահ Մեցոլային վերընտրվելու կապակցությամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին և նրա ամուր եվրոպական ընտրությանը նվիրվածության և Եվրախորհրդարանին անսասան աջակցության համար։ Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ հետագա համագործակցության»,- X սոցիալական ցանցում գրել է Զուրաբիշվիլին:
Նշենք, որ հուլիսի 16-ին մեծամասնությունն աջակցել է Մեցոլային, և վերջինս վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Մեցոլան առաջին կինն է, որ երկրորդ ժամկետով է դարձել Եվրոպական միության ասամբլեայի նախագահ։
Մեցոլան ընտրվել է ԵՄ օրենսդիրների մեծամասնության կողմից ևս երկուսուկես տարի ժամկետով: Reuters-ի փոխանցմամբ՝ նրան աջակցել են 623 պատգամավորներից 562-ը։