
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է բոլորին, ովքեր այսօր՝ ապրիլի 9-ին, նշում են Սուրբ Զատկի տոնը:
Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը միանում է բոլորի ուրախությանը և մաղթում, որ խաղաղությունը, միասնությունը, առողջությունն ու բարեկեցությունն ուղեկից լինեն նրանց:
«Սրտանց շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են Փրկչի Հարությունը Վրաստանում և աշխարհում՝ կաթոլիկներին, Հայ Առաքելական և լյութերական եկեղեցիներին և նրանց ծխականներին՝ քրիստոնեական այս մեծագույն տոնի կապակցությամբ:’
Այս օրը, որը ներկայացնում է Աստծու սիրո, բարության հավիտենական հաղթանակը և մարդկության համար նոր կյանքի սկիզբը, ուրախությամբ է լցնում հավատացյալների սրտերը»,- գրել է նախագահը:
Հիշեցնենք. ապրիլի 9-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկի տոնը:
Կիսաքաղցր թխվածքներ և կարմիր ներկված ձու. Զատկի տոնը Մառնեուլիում` անցյալում և հիմա