Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է երկրի պետական դրոշի օրվա կապակցությամբ: Նրա խոսքով, դրոշն առաջին հերթին պետության խորհրդանիշն է, նրա միասնության և պատմության խորհրդանիշը: Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի դրոշի վրա պատկերված է ամեն ինչ, ինչը Վրաստանն է, նրա քրիստոնեությունն ու անցյալը:
«Առաջին հերթին մեր դրոշը միասնության դրոշ է: Մենք այս դրոշին արժանի չենք լինի, եթե չկարողանանք միասնական լինել: Մենք որպեսզի լինենք արժանի, պետք է վերադարձնենք այն կարևոր արժեքը, ինչը այս դրոշի ետևում է՝ քրիստոնեությունն իր սիրով: Եթե մենք դա չկարողացանք անել, կլինենք միմյանց հակառակ և բաժանված ճամբարներում՝ ոչ այս դրոշին, ոչ էլ երկրին արժանի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը 2004 թվականի հունվարի 14-ին ընդունեց օրենք պետական դրոշի մասին: Հունվարի 14-ը, որպես պետական դրոշի օր նշվում է 2012 թվականից: