«Ես դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը՝ չտրվել էսկալացիային», — հրավիրած արտակարգ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա նաև դիմել է Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին ու Վրաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկներին:
«Տարօրինակ կլինի, եթե հարևան երկիրն անդրադառնա արմատական ուժերի սադրիչ նախաձեռնություններին՝ դրանով նպաստելով նրանց կործանարար նպատակներին», — ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահն ընդգծել է, որ Վրաստանի խաղաղարար քաղաքականությունը երկրի ներսում և տարածաշրջանում կայունության պահպանման միակ միջոցն է: