
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին նա գրել է իր «Թվիթերյան» էջում:
«Մաղթում եմ շուտափույթ ապաքինում Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին»,- գրել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել: