Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է համամասնական ընտրակարգի մասին հարցով Արմուտքից երկրի իշխանությունների հանդեպ հնչող քննադատություններին։
Նա նախազգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ նման դիրքորոշումը բացասական ազդեցություն կունենա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք օտարերկրյա գործընկերների նման դիրքորոշումը ոչ ճշգրիտ տեղեկատվության արդյունք է, նախագահն ասել է․
«Ես չեմ կարող գնահատել` դա հիմնված է ճիշտ տեղեկատվության վրա, թե՝ սխալ: Միակ բանը, որ կարող եմ ասել արտասահմանյան գործընկերներին, որ եթե վրաց հասարակությունը ենթարկվի Արևմուտքից անհավասարակշիռ քննադատության, դա բացասաբար կազդի մեր կողմնորոշման վրա, մենք չպետք է դա թույլ տանք: Սա իմ նախազգուշացումն է: Իսկ քննադատությունը հասկանալի է, դա անհրաժեշտ է»:
Նկատենք, որ վերջին շրջանում իշխանությունները հաճախ են արժանանում ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների քննադատությանը՝ համամասնական ընտրակարգին անցումը խոչընդոտելու համար: