Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանին տարեկան զեկույց կներկայացնի երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ: Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում, առաջին զեկույցն է խորհրդարանում:
Հաշվի առնելով խորհրդարանի նոր կանոնակարգը, նախագահի զեկույցը կշարունակվի հետևյալ ընթացակարգով. նախ տասական րոպե կտրամադրվի խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության մեջ ընդգրկված խմբակցությունների նախագահներին: Այնուհետև, խորհրդարանական ամբիոնի մոտ 15 րոպե ժամանակ կտրվի խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնությունների ղեկավարներին: Ելույթների ավարտից հետո նախագահն իրավունք ունի վերջնական եզրակացություն անել:
Նախագահի տարեկան զեկույցի ընթացքում չի թույլատրվում քննարկել այլ հարցեր: Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթից հետո խորհրդարանի լիագումար նիստը փակվելու է: