
Փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Վրաստանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է՝ այցի նպատակը հարևան Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է:
«Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական և առևտրական հարաբերությունները խորացնելուց զատ առաջնահերթություն կտրվի նաև մշակութային կապերի զարգացմանը, հենց այդ կապերի հիման վրա տարիների ընթացքում վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև ձևավորվել են բարիդրացիական ջերմ հարաբերություններ»,-ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:
Այցի շրջանակներում նախատեսվում է Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո լրատվամիջոցների համար երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Բաքվում Զուրաբիշվիլին կհանդիպի նաև վրացի ուսանողների և գործարարների հետ
: