Վրաստանի խորհրդարանի բյուրոյի որոշմամբ՝ մարտի 14-ին, ժամը 12:00-ին, նախատեսված է խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա կարևորագույն հարցերի շուրջ։
Նախագահի ելույթից հետո հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնել խմբակցությունների առաջնորդները։
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, նախագահը վերջում հանդես կգա եզրափակիչ խոսքով, որից հետո նիստը կփակվի։ Նախագահի մասնակցությամբ լիագումար նիստի կանոնակարգում արգելված է քննարկել այլ հարցեր։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահի՝ ամենամյա հաշվետվությամբ մարտի 5-ին հանդես գալու դիմումը խորհրդարանը մերժել էր։