Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել երկրի մահմեդականներին Ռամադանի տոնի առիթով։
«Մենք այն երկրներից ենք, որտեղ շիաներն ու սունիները միասին են նշում Ռամադանը։ Այսօրվա աշխարհում սա հիրավի հատկանշական է», — այցելելով Թբիլիսիի Ջումա մզկիթ, ասել է երկրի նախագահը։
Զուրաբիշվիլին կարևորելով իր այցը մզկիթ՝ ասել է, որ «իմ՝ որպես երկրի նախագահի պարտականությունն է գալ և այստեղ շնորհավորել մեր քաղաքացիներին»։
Այսօրվանից մահմեդական աշխարհում սկսվում է Ռամադանի սրբազան ամիսը։ Մահմեդական ավանդույթի համաձայն` հենց այս ժամանակաշրջանում է Գաբրիել հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հիմքը: