![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-03-111850-e1735888782178.png)
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Լեհաստանին՝ Եվրամիության խորհրդում նախագահելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Լեհաստանին Եվրամիության խորհրդում նախագահելու կապակցությամբ: Մաղթում ենք ձեզ հաջողություն այս կարևոր գործունեության մեջ: Վրաստանում մենք ակնկալում ենք ձեր շարունակական աջակցությունը վրաց ժողովրդին, մեր ընդհանուր հավատարմությանը՝ եվրոպական արժեքներին և զարգացմանը», — X սոցիալական հարթակում գրել է Զուրաբիշվիլին։
Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնը ռոտացիայի սկզբունքով 6 ամիս ժամկետով փոխարինում են անդամ երկրները։ Մինչև հունվարի 1-ը նախագահությունը հանձնած էր Հունգարիային: