Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրած հատուկ ճեպազրույցում հաստատել է, որ մասնակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է նաև «Վրացական երազանք»-ից հնչող մեղադրանքներին՝ հերքելով պնդումները, թե գումար է վճարել ԱՄՆ-ի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար։

Զուրաբիշվիլին նշել է, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու է Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնի հրավերով․

«Դուք գիտեք, այսօր կրկին հաստատում եմ, որ մասնակցելու են նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, կլինեմ Վաշինգտոնում Ջո Ուիլսոնի հրավերով: Դուք գիտեք, որ երդմնակալության հրավեր ստանալու մի շարք տարբերակներ կան, որի համար, ի դեպ, ոչ ոք  ոչինչ չի վճարում»:

Նախագահը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնում կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ։

«Որևէ մեկը չի ճանաչում ընտրությունները, չեն ճանաչում ընտրություններից հետո եկած կառավարության, խորհրդարանի կամ նախագահի լեգիտիմությունը։ Սա, իհարկե, ավելի է մեկուսացնում մեզ՝ ողջ երկրին, բայց մենք նաև միջոցներ ունենք այդ մեկուսացումից դուրս գալու համար։ Ես գործնականում ամենօրյա շփումներ ունեմ մեր արտասահմանյան գործընկերների հետ», — ասել է Զուրաբիշվիլին։