
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Չարլզ III–ի թագադրության հանդիսավոր արարողությանը։
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Վրաստանի նախագահը ևս կմասնակցի՝ ի պատիվ հրավիրված օտարերկրյա պաշտոնյաների Բուքինգհեմյան պալատում Չարլզ III–ի անունից կազմակերպված ընդունելությանը։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա մայիսի 6–ին։