
«Վրացական երազանք»-ի հետազոտության համաձայն, նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում 53 տոկոսով հաղթանակ է տանելու Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին կուսակցությունում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն:
Իշխող կուսակցության ներքին հետազոտությունների արդյունքների համաձայն, 19 տոկոս ձայներով երկրորդ տեղում է ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, երրորդ տեղում է «Եվրոպական Վրաստան»-ի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ 17 տոկոսով:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք»-ը հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի սեփական թեկնածու չի առաջադրել, պաշտպանում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։