Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի և անդամի պաշտոնների համար խորհրդարան է ներկայացրել 4 թեկնածուի, ԿԸՀ անդամի մեկ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել։
Ըստ հաղորդագրության՝ թեկնածուներն են Գիորգի Շայշմելաշվիլին և Նանուլի Բեբիան, իսկ ԿԸՀ անդամի մեկ պաշտոնի համար՝ Ռուսուդան Քուրդիանին և Թամազի Փոլադաշվիլին։
Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել Վրաստանի նախագահի առաջադրած ԿԸՀ նախագահի և անդամության թեկնածուներից ոչ մեկին։
Նախագահի վարչակազմը պարզաբանել է, որ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 205-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Վրաստանի նախագահը 3 օրվա ընթացքում Վրաստանի խորհրդարանին պետք է ներկայացնի ԿԸՀ-ի մնացած թվից երկու թեկնածու ավելի։
Խորհրդարանին կրկին չի հաջողվել ընտրել օմբուդսմեն, ԿԸՀ նախագահ և անդամներ