Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր համերաշխություն է հայտնում ուկրաինացիներին` հույս հայտնելով, որ Ուկրաինան կդիմանա երկրի արևելքում առկա լարվածությանը և Ռուսաստանից եկող սպառնալիքներին։ Զուրաբիշվիլին Ուկրաինայի իշխանությանը Վրաստանի աջակցությունն ու նվիրվածությունն է վերահաստատում։
«Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել ուկրաինացի ժողովրդին, ում հետ մենք ունենք պատմական բարեկամություն, միասին ենք անցնում խորհրդային անցյալը հաղթահարելու, նոր ժամանակակից պետություն կառուցելու և անկախության վերականգնումից հետո եվրաինտեգրման ուղիները։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կդիմանա առկա լարվածությանն ու սպառնալիքներին, և ոչ ոք ու ոչինչ չի կարող փոխել իր ընտրած ուղին։ Ես նաև կարծում եմ, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, խաղաղության ու կայունության հասնելը բխում է բոլորի շահերից»- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալեմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն զենք է մատակարարում Ուկրաինային ու Վրաստանին: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն ագրեսիվորեն ընդլայնում է իր շահերի ուղեծիրը՝ ճնշում գործադրելով բալկանյան երկրների վրա։
Զախարովայի ուղերձին նախորդել էր նոյեմբերի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը` ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի զգալի ավելացման մասին և Ռուսաստանի նախազգուշացումը Ուկրաինային Դաշինքի ուժեղ աջակցության մասին:
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր