Վրաստանի նախագահ, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատար Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում հյուրընկալել է Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Նախագահը հաջողություններ է մաղթել Ազգային գվարդիայի և պաշտպանության ուժերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գվարդիականներին՝ ծառայության համար։
«Մեր այսօրվա միջոցառումը համընկնում է (թեև դա պատահական չէ) Ազգային գվարդիայի ստեղծման օրվա հետ, և ես ուրախ եմ, որ մենք միասին նշում ենք այս օրը: Քանի որ 1920 թվականի դեկտեմբերի 20-ին, այսինքն՝ 102 տարի առաջ, Վրաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվել է Ազգային գվարդիան», — ասել է նախագահը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին նշվում է Վրաստանի Ազգային գվարդիայի ստեղծման օրը: