
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Զազա Թավաձեի և դատավորների հետ: ՍԴ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սա նախագահի առաջին այցն է Սահմանադրական դատարան:
Այցի նպատակը սահմանադրական արդարադատության բարձրագույն այս մարմնի գործունեությանն ու աշխատակազմի հետ ծանոթանալն է, ասվում է հայտարարությունում։
Սալոմե Զուրաբիշվիլին արդեն շրջել է դատական նիստերի դահլիճներով, մասնակցել Վրաստանի առաջին հանրապետության լուսանկարների ցուցահանդեսին: