
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Դեսպանների և նախագահի հանդիպումը կայացել է Օրբելիանի պալատում։
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի շաբաթ առաջ է սկսել հանդիպումները ընդդիմության, հասարակական հատվածի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։