Սալոմե Զուրաբիշվիլին, ով ԿԸՀ-ի նախնական տվյալներով Վրաստանի նախագահ է ընտրվել, այսօր հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև սուրբ Սինոդի այլ անդամներ:
«Այսօր առավոտյան պատրիարքն առաջինն էր, ով ինձ շնորհավորեց և հանդիպման հրավիրեց, որին մասնակցեց նաև Սինոդի անդամների մեծամասնությունը: Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլ հասկացա, որ Վրաստանի նախագահն եմ և նրա հետ խոսեցի որպես նորընտիր նախագահ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խաղաղության և խաղաղ ապագայի օգտին: