
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։
Նշենք, որ Զուրաբիշվիլին մասնակցում է «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» խորագրով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին այսօր կվերադառնա Ադրբեջանից և կմասնակցի Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Կարդացեք նաև՝