Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում արձագանքել է Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։
«Խստորեն դատապարտում եմ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի «պաշտոնական հանդիպումը» օկուպացված Աբխազիայի այսպես կոչված «նախագահի» հետ», — գրել է Զուրաբիշվիլին։
I strongly condemn Aleksandr Lukashenko’s “official meeting” in Minsk with the so-called “President” of occupied Abkhazia
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) February 21, 2023
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն երեկ՝ փետրվարի 22-ին Մինսկում ընդունել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային։