Զուրաբիշվիլին ցավակցել է մահացած դեռահասների ընտանիքներին

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Մառնեուլի-Բոլնիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած դեռահասների ընտանիքներին։

«Ցավակցում եմ Նախիդուրի գյուղի մոտ զոհված պատանիների ընտանիքներին և Նախիդուրի գյուղի բնակիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, երեկ` դեկտեմբերի 30-ին, Մառնեուլի-Բոլնիսի ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու դեռահաս է մահացել

Անչափահաս տղաներից մեկը դեպքի վայրում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։ Բացի այդ, վթարի հետևանքով ծանր վիրավորվել են ևս երկու հետիոտն երիտասարդներ։

Ավելի ուշ վթարը Բոլնիսիի Նախիդուրի գյուղի բնակիչների շրջանում քաոսի ու առճակատման է հանգեցրել։ Բախման հետևանքով տուժել է 9 մարդ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Այս պահին Բոլնիսիի կենտրոնական հիվանդանոցը շրջափակված է հատուկ նշանակության ջոկատների կողմից. Հատուկ առաջադրանքների բաժինը վերահսկում է կլինիկայի բոլոր մուտքերը։

Բժիշկները դեռ հսկում են ծեծի ենթարկված երիտասարդների առողջական վիճակին։ Նրանցից երկուսը տեղափոխվել է Թբիլիսի։

Ավտովթար Բոլնիսիում. երկու անչափահաս տղաներ մահացել են