
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Լեհաստանում զոհվածների ընտանիքներին։
«Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին։ Լեհաստանը Եվրոպայի սիրտն է։ Ոչ ոք չպետք է մոռանա սա»,- ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք. երեկ արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող լեհական Պրժևոդով գյուղում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։