Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել նախագահության երկրորդ ժամկետի պատասխանատվությունը։
«Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, այդ թվում՝ երկրորդ անգամ նախագահի պաշտոնը, Վրաստանը վերադարձնելու եվրոպական ուղի, եթե իմ կողմից առաջարկված խարտիան կյանքի կոչվի։ Ես պատրաստ եմ լինել բանակցող մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի 5-րդ նախագահն է, ընտրվել է ուղիղ քվեարկությամբ: 2024 թվականից նախագահը կընտրվի ընտրական կոլեգիայի քվեարկությամբ։
Նախագահական ընտրությունները տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանից հետո 45 օրվա ընթացքում:
Ընտրական կոլեգիան բաղկացած է լինելու 300 անդամից։