
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բեռլինում հանդիպել է վրաստանցի ուսանողներին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Տեղեկատվության համաձայն, ուսանողները հետաքրքվել են Վրաստանի` Եվրամիության անդամակցության գործընթացի վերաբերյալ:
«Նախագահը հանդիպմանն ամփոփել է Ֆրանսիա և Գերմանիա կատարած իր այցերը և պատասխանել ուսանողների հարցերին: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Բատիաշվիլին, նախագահն ուսանողներին ծանոթացրել է կրթություն ստանալուց հետո հայրենիք վերադառնալու հեռանկարներին»,- ասվում է հայտարարության մեջ: