
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պատգամավորական մանդատն այսօրվանից պաշտոնապես կդադարեցվի: Որոշումը ընդունվել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում:
Հարցը քվեարկության կդրվի արտահերթ նիստում: Այսպիսով, այսօրվանից նախագահը պատգամավորի իրավասություններ չի ունենա:
«Ընթացակարգային հանձնաժողովը պատրաստում է համապատասխան ծրագիրը, որը կներկայացնի Վրաստանի խորհրդարանին, որը և կդադարեցնի նրա պատգամավորական իրավասությունները», — «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: