
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ին, հայտնում է Պատրիարքարանը:
Պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին Սուրբ Իլիաոբիի տոնի առթիվ, ինչպես նաև խոսել Վատիկանում տեղի ունեցած միջոցառման մասին՝ ընդգծելով վրացական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու կարևորությունը։
Տեղեկության համաձայն՝ Զուրաբիշվիլին իր վիշտն է հայտնել Գուդաուրիի ողբերգության և Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեի մահվան կապակցությամբ։