
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով այսօր կմեկնի Լեհաստան, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Ըստ տեղեկությունների՝ Զուրաբիշվիլին դեկտեմբերի 5-ին կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Դեկտեմբերի 6-ին Վրաստանի նախագահն Օսվենցիմ քաղաքում կմասնակցի Գրիգոլ Փերաձեի մահվան 80-ամյակին նվիրված միջոցառմանը:
Աշխատանքային այցի ընթացքում Զուրաբիշվիլին կհանդիպի Եվրոպայի քոլեջի ներկայացուցիչների հետ և ուսանողների համար հանրային դասախոսություն կվարի Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։