
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 17-19-ը աշխատանքային այցով կլինի ֆրանսիայում, իսկ 19-21-ը՝ Գերմանիայում։
Նախագահը հանդիպումներ կունենա Փարիզում և Բեռլինում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին։
Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլին հունվարին առաջին օտարերկրյա այցը կատարել է Բրյուսել, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։