Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի կողմից ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաներին «Պատվո շքանշան»-ով պարգևատրելուն:
Ըստ Զուրաբիշվիլիի, «Օրբելիանիի պալատի ժամանակավոր բնակչին», ինչպես ինքն է անվանում Կղավելաշվիլիին, ստիպում են այդ ամենն անել իր պաշտոնի գնով։
«Օրբելիանիի պալատի փաստացի ժամանակավոր բնակչին հարց ունեմ. երբ առաջին իսկ օրվանից ստիպված ես ստորագրել ռեպրեսիվ օրենքներ (կանխարգելիչ կալանք, հավաքների և ցույցերի սահմանափակում, հանրային ծառայության քաղաքականացում) այս պաշտոնի գնով (չեմ ուզում կարծել, որ դուք դա անում եք կամավոր և գիտակցված), ազատում եք 600-ից ավելի բանտարկյալների (համաներումը, ի դեպ, նախագահի իրավասությունը չէ) և այսօր պարգևատրում եք այն մարդկանց, ովքեր ֆիզիկական բռնություն էին գործադրում ձեր երեխաների հասակակիցների նկատմամբ»,- գրել է Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում։