Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրած մամուլի ասուլիսիում անդրադարձել է Վրաստանի քաղաքացիների կողմից ոչ-վիզային ռեժիմի խախտման հարցին։
Երկրի ղեկավարը նշել է, որ Վրաստանի քաղաքացիները խախտելով առանց վիզային ռեժիմի 90 օրվա նախապայմանը, վնաս են հասցնում երկրի եվրոպական ապագային, ինչպես նաև իրենց երեխաներին։ Նախագահի խոսքով, որևէ մի քաղաքացու պատճառով Եվրամիության տարածք մուտքի արտոնագրի ազատականացումը չպետք է վտանգի տակ դրվի:
«Որոշները, սակայն, միևնույնն է օգտվելով առանց վիզայի ռեժիմից, Եվրոպա են մուտք գործում՝ անօրինական կերպով հաստատվելու, ապաստան հայցելու նպատակով: Սա խնդիր է, որի շուրջ աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ: Երկստեք բավական գործ կա անելու այս ուղղությամբ, գուցե մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք մեր քաղաքացիներին տեղեկացնելու հարցի շուրջ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: