Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հայտարարությամբ, «Վրացական երազանք»-ի աջակցությունը ստացած նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին երկրորդ փուլից առաջ ևս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավներին:
«Մի անհանգստացեք, Սալոմե Զուրաբիշվիլին քարոզարշավներ է անցկացնում, այն առաջիկայում ավելի է ակտիվացնելու»,- արձագանքելով լրագրողների հարցին, թե Զուրաբիշվիլին առաջին փուլից հետո գրեթե չի երևում, ասել է Չուգոշվիլին։
Նա նշել է, որ իշխող ուժը, ինչպես արդեն հայտարարել է, ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցելու ընտրությունների երկրորդ փուլին՝ պաշտպանելով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։
«Քարոզարշավներին մենք շարունակելու ենք ակտիվ դերակատարություն ունենալ, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին առավել մեծ եռանդով է աշխատում: Նյարդայնանալու առիթ չկա»,- հայտարարել է Չուգոշվիլին: