Զուրաբիշվիլիի պատասխանը Լավրովին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական քարոզչական ուղերձին:

Ուղերձը վերաբերում էր մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման գործում իրենց ներդրումն ունեցած Վրաստանի քաղաքացիների պարգևատրմանը:

Ըստ նախագահի, ոմանք մոռանում են, որ թշնամու առաջին նպատակը հուշարձանների ոչնչացումն է, քանի որ հուշարձանների ոչնչացմամբ ջնջվում է նաև երկրի ինքնությունը:

«Ես չգիտեմ, թե Լավրովը որտեղ է տեսնում Վրաստանի ինքնությունը, որը, ըստ նրա, կարծես հանկարծակի վերադառնում է մեզ. այն ոչ մի տեղ չի անհետացել: Ես նրան կհիշեցնեմ, որ մեր ինքնությունը շատ ուժեղ և ամուր է հենց այն պատճառով, որ մենք ունենք հաստատակամ հասարակություն և գիտակցություն»,- ասել է Զուրաբիշվիլին:

Խոսելով Վրաստանի մասին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RBK մեդիա հոլդինգին տված հարցազրույցում, ինչպես միշտ, հակաարևմտյան կեղծ մտքեր է բարձրաձայնել՝ կրկին գովաբանելով Վրաստանի գործող կառավարությանը վերջին շրջանում ընդունած օրենքների համար։

Խոսքն այս անգամ Սահմանադրական դատարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճարկվող, վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի մասին է։