
Նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբը կգլխավորի կուսակցության ներկայացուցիչ Կախա Սամխարաձեն:
Վերջինս զբաղեցրել է նախ Շիդա Քարթլիի, այնուհետև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի պաշտոնը:
Հավելենք, որ իշխող «Վրացական երազանքը» իր սեփական թեկնածուին չի առաջադրել հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ավելի ուշ ներկուսակցական քննարկումներից հետո հայտնի դարձավ, որ իշխող ուժը կաջակցի Սալոմե Զուրաբիշվիլին, ով գրանցվել է որպես նախագահի անկախ թեկնածու: