Վրաց ժողովրդի ռմբակոծման մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, «Ուժը միասնության մեջ է» շարժման անդամ Գիորգի Վաշաձեի խոսքերով, հայրենիքի դավաճանություն է:
«Սա հայրենիքի դավաճանություն է, հատկապես նախագահի թեկնածուի կողմից նման հայտարարություն անելը: Աստված մի արասցե այն երկիրը, որն ունի հայրենիքի դավաճան: Կարծում եմ՝ բնակչությունը պետք է պատշաճ գնահատական տա և հոկտեմբերի 28-ին չաջակցի հայրենիքի դավաճանին», — ասում է Գիորգի Վաշաձեն:
«Մենք մեր բնակչությանը ռմբակոծել ենք, ոչ մի նախագահ նման իրավունք չունի», — «Պիրվելի» հեռուստաընկերության օգոստոսյան պատերազմի մասին հարցին ի պատասխան նման հայտարարություն է արել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք ռմբակոծել ենք մեր բնակչությանը, ոչ ոք իրավունք չունի նման բան անելու: Ինչպես կարող ենք հաջորդ օրը ասել, որ այդ երկրի ամբողջականությունն ենք ուզում: Ես ուզում եմ, որ այս երկիրը ամբողջական լինի և ոչ մի նախագահ չռմբակոծի իր քաղաքացիներին, երկիրը», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: