
«Ռուսթավի 2»-ը հաղորդում է, որ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի գրասենյակից քաղաքացիները զանգեր են ստանում:
Հեռուստաընկերությունը նշում է, որ որոշ ընտրողներ պնդում են, որ հեռախոսազանգ են ստացել, որը ճշտում էր, թե արդյոք արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:
«Բջջային հեռախոսահամարիս զանգեցին և հարցրեցին, թե արդյոք մասնակցել եմ ընտրություններին: Կարծեցի՝ դա խախտում է, անհրաժեշտ է ձեզ տեղեկացնել», — «Կուրիերի» (լրատվական հաղորդում) հետ զրույցում ասել է ընտրողներից մեկը:
«Ես գիտեմ, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հարազատների ու ընկերների հետ ենք կապ հաստատում: Եթե պատահաբար հարևանին ենք զանգել, մեծ պատմություն չի դա, և այսքանով պետք է ավարտենք», — թեմայի վերաբերյալ պատասխանել են Զուրաբիշվիլիի գրասենյակից: