Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարող թեկնածուները օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը ընդհանուր առմամբ 11 343 062 լարիի չափով նվիրատվություն են ստացել։
«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին փոխանցված նվիրատվությունը կազմում է 8 998 948 (79.3 տոկոս), «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեինը՝ 1 243 366 լարի (11.6 տոկոս)։ Այս մասին տեղեկացրել է Transparency international- Georgia հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Լևան Նատրոշվիլին՝ ներկայացնելով վերջին հաշվետվությունը:
Կազմակերպության տեղեկատվությամբ, առաջին փուլից հետո՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմնական վերոնշյալ թեկնածուների նվիրատվությունն ընդհանուր առմամբ կազմել է 4 128 323 լարի՝ Զուրաբիշվիլիի օգտին՝ 3 592 724, Վաշաձեի օգտին՝ 535 599 լարի։
Նշվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին եղած 621 նվիրատվություններ փոխանցողներից 157-ը նախորդ տարիներին այլ կուսակցությունների ևս օգնել են։