
Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանը 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա օդանավակայանում ձվեր նետելու միջադեպը ցնցող և ամոթալի է անվանել:
Ըստ դեսպան Առաքելյանի՝ նման հանցավոր արարքները պետք է արագ հետաքննվեն։
«Ցնցող է տեսնել քաղաքական դերակատարներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Գախարիայի դեմ ամոթալի հարձակումները։ Նման հանցավոր արարքները պետք է արագ հետաքննվեն։ Ոչ մի անպատժելիություն հանցագործներին», — X էջում գրել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Գախարիայից հետո, Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս, անհայտ անձինք ձվեր են նետել նաև Զուրաբիշվիլիի վրա։