Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը հավանաբար Թբիլիսիում տեղի չի ունենա

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը հավանաբար Թբիլիսիում տեղի չի ունենա: Ինչպես հայտնում է Interpressnews լրատվականը, որպես երդմնակալության անցկացման վայր, քննարկվում է մի քանի քաղաք, սակայն, թե որ քաղաքում տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը, դեռևս չի որոշվել:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 59 տոկոս աջակցություն: Նախագահի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 16-ին:

Հատկանշական է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երդմնակալության արարողությունները տեղի են ունեցել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի բակում: