
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողովում»։ Նա իր ելույթում ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը պատերազմ է դեմոկրատիայի, ազատության և արժանապատվության դեմ։
Նախագահի խոսքով, Ուկրաինայի պատերազմը հիշեցնում է ավտորիտար ռեժիմների հետևանքների մասին
«Ուկրաինայի դեմ պատերազմն իսկապես պատերազմ է ժողովրդավարության, ազատության և մարդկային արժանապատվության դեմ։
Հիշեցնում եմ, որ ժողովրդավար պետությունները պետք է ուժեղ լինեն ներսից, այսինքն՝ պետք է ստանան քաղաքացիական հասարակության միասնական աջակցությունը և միավորվեն միջազգային ասպարեզում՝ պաշտպանելու նպատակով միջազգային իրավունքի հաստատված սկզբունքները»,- ասել է Զուրաբիշվիլին։