
Զուգդիդիի Շոթա Մեսխիի համալսարանում ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և չեն պատրաստվում ցրվել։ Նրանք վերջին գիշերն անցկացրել են համալսարանի նախասրահում։ Ցույցի մասնակիցները վեր են հառնել Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Կեղծված էր», «Մեզնից գողացան», «Զուգդիդին ընտրում է Եվրոպան», «Լռությունը ամոթ է» կոչերով:
Համալսարանում, բողոքի ակցիային զուգահեռ, շարունակվում է ուսումնական գործընթացը։