Զուգդիդիում կալանավորված ուսուցիչն ազատ է արձակվել

Վրաստանի Զուգդիդի քաղաքում հունվարի 16-ին բերման ենթարկված ուսուցչուհի Մանանա Միքավան մի քանի ժամ անց ազատ է արձակվել։ Նա բերման էր ենթարկվել հրավառություն օգտագործելուց հետո։ Միքավայի խոսքով՝ ստորագրությամբ են ազատ արձակել:

Միքավան մեղադրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասի խախտման մեջ, որը ենթադրում է պիրոտեխնիկայի օգտագործում։

Հունվարի 16-ի երեկոյան Միքավայի ձերբակալությանը նախորդել էր ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Սիճինավայի և քաղակտիվիստ Կերեն Էսեբուայի ձերբակալությունը՝ պետական ​​դատախազության մոտ ընթացող եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ։

Նրանք ոստիկանության բաժնից տեղափոխվել են քննչական մեկուսարան։ Սիճինավան տեղավորվել է Փոթիի քննչական, Էսեբուան՝ Սամտրեդիայի քննչական մեկուսարան։ Վերջիններս ձերբակալվել են 173-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ոստիկանությանը չհնազանվել, և 174-րդ պրիմա հոդվածի չորրորդ մասով, որը վերաբերում է հանրահավաքում պիրոտեխնիկայի օգտագործմանը։