
Վրաստանի Զուգդիդի քաղաքում երիտասարդի են փնտրում, InterPressNews-ին հայտնել է կորածի քույրը:
Ըստ տվյալների՝ 24-ամյա Սաբա Կվիրկվիան 3 օր առաջ դուրս է եկել տնից, և դրանից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:
Քույրը հայտնել է, որ արդեն դիմել են ոստիկանության օգնությանը։
«Ուրբաթ առավոտյան տնից դուրս է եկել, և այդ ժամանակվանից չենք կարողացել նրա հետ կապ հաստատել. ապրում է տատիկի հետ, կռվարար տղա չի, չգիտեմ, թե որտեղ կարող է լինել…»,- ասել է անհետ կորածի քույրը։